Անցյալ շաբաթ տեղի ունեցած ստորջրյա հրաբխի ժայթքումը Ճապոնիայում կիսալուսնի տեսքով նոր կղզի է ձեւավորել՝ Տոկիոյից 750 մղոն հարավ:
Նոր ցամաքային զանգվածը հայտնաբերել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը, հաղորդել է Mainichi Shimbun-ը:
Օգասավարա կղզեխմբի ամենահարավային կղզում ձեւավորված գոյացության տրամագիծը մեկ մղոնի երկու երրորդից պակաս է կազմում:
Նոր կղզիներ այստեղ նախկինում հայտնվել են 1904, 1914 եւ 1986 թվականներին, սակայն դրանք բոլորը ջրի տակ են անցել, իսկ մեկը, որը հայտնաբերվել է 1986 թվականին, խորտակվել է մոտ երկու ամսվա ընթացքում:
2013 թվականին հրաբխային ակտիվությունը հանգեցրել է նոր գոյացության ձեւավորմանը, որը միաձուլվել է գոյություն ունեցող Նիշինոշիմա կղզու հետ. վերջինիս տեսքը մուլտիպլիկացիոն հերոս Սնուպիին է հիշեցնում:
Օվկիանոսի մակերեւույթից վեր մնալու դեպքում նոր կղզին կարող է ավելացվել երկրի տարածքին, եթե ճանաչվի որպես բնական ծագում ունեցող կղզի: