Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Օգոստոսի 18-ին, Ժամը 00։10-ի սահմանում, Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։ Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Վրաերթի ենթարկվածին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։
Այսօր, ժամը 07։00-ին նշված ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: