ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձ է կատարել դեռևս չկայացած նախագահական ընտրություններին.
«Ինչպես և բոլոր անցած ընտրություններում, իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ` իր օգտին քվեարկելու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկում են բավական մեծ գումար: Իշխող կուսակցությունը փորձում է մոտ 5 մլրդ դրամով գնել Հայաստանի քաղաքական ապագան: Միջազգային դիտորդներն իրենց ուսերին կվերցնեն շատ մեծ բարոյական և քաղաքական պատասխանատվություն, եթե պնդեն, ինչպես արեցին 2008 թ., որ ընտրությունների անցկացման գործընթացը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Նման գնահատականը մեծ սեպ կխրի հայ ժողովրդի և եվրոպական ժողովրդների ընտանիքի միջև: Դա թյուր տպավորություն կստեղծի մեր հանրության մեջ, որ եվրոպական քաղաքական ուժերը ևս գալիս են իշխանության` ընտրություններում ընտրողների նկատմամբ հարկադրանքի կիրառման և ընտրակաշառքի միջոցով, ինչպես Հայաստանում: Մենք գտնում ենք, որ փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները չեն արտահայտի հանրության կամքը: Ուստի, այդ օրը ԿԸՀ կողմից հաղթող ճանաչված թեկնածուն իրավասու չի լինի ներկայացնել Հայաստանը միջազգային և ներքին հարաբերություններում: Մենք զգուշացնում ենք բոլոր պետություններին, որ ոչ լեգիտիմ ճանապարհով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից կատարված հայտարարությունները և կնքված միջազգային փաստաթղթերը հետագայում, երբ Հայաստանում կհաստատվի իրական ժողովրդավարություն, որևէ իրավական ուժ չեն ունենալու Հայաստանի համար: Մենք նաև տեղեկացնում ենք ՀՀ քաղաքացիներին, որ այդ անձի կողմից հետագայում ընդունված կամ հաստատված իրավական ակտերը առոչինչ են իրենց ընդունման պահից: Մենք ընտրություններից հետո կամփոփենք այս շրջանի գործողությունները և քաղաքացիական շարժման միջոցով քաղաքական նոր գործընթացի սկիզբ կդնենք Հայաստանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանում համընդհանուր քաղաքացիական անհնազանդության միջոցով քաղաքացիները հաղթանակ կտանեն քրեաօլիգարխիկ համակարգի դեմ և վերջնական ժողովրդավարություն կհաստատեն երկրում»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					