Կանադայում իրականացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ի հեճուկս հայտնի կարծիքի՝ հղիները չպետք է ուտեն «երկուսի փոխարեն»: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Գիտնականները նման եզրահանգման են եկել 16 տարվա ընթացքում 172 հղի կանանց հետևելու արդյունքում:
Փորձագետները կանանց խորհուրդ են տալիս հղիության ընթացքում նվազեցնել քաղցրեղենների, թխվածքների, ձկնատեսակների, յուղոտ ուտեստների՝ այն ամենի օգտագործումը, ինչը կարող է հանգեցնել քաշի ավելացման:
med-practic.com