Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:          

«Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա¬նության հաստատման գործընթացի սկիզբը:

Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու եւ արարելու, պատասխանատու եւ կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:

Հավատարիմ մնանք եւ պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»։