Գեղարքունիքի մարզում այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 10։30-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։