Գերմանական «Հոֆենհայմի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն օգոստոսի 23-ին ամուսնացել է: 28-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գերմանացի մոդել Աննա Վիլկենն է, որն ամուսնությունից հետո ընտրել է Ադամյան ազգանունը: Նրանք տարիներ առաջ ծանոթացել են Բեռլինում։ Զույգն ամուսնության արարողությունից լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում և ստացել բազմաթիվ շնորհավորանքներ։

Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում Սարգիս Ադամյանը մասնակցել է 2 հանդիպման և գոլի հեղինակ էր դարձել «Աուգսբուրգի» դեմ խաղում փոխարինման դուրս գալուց հետո:

Գերմանիայի նախորդ առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 18 խաղի, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Sargis Adamyan (@sargis_adamyan)

 
 
 
View this post on Instagram

A post shared by Anna Adamyan (@anna.wilken)