Խոյ: Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի: Այսօր այն բացառիկ օրերից է, երբ կարիք չկա ջանքեր գործադրել ցանկալի արդյունքների հասնելու համար: Դրան կնպաստեն ոչ միայն դրական միտումների ազդեցությունը, այլ նաև հնարավորությունները ճիշտ գնահատելու, պատրանքներին տուրք չտալու ձեր ունակությունը:
Հարմար օր է ոչ պաշտոնական շփումների համար, անգամ գործնական հարցերը ճիշտ է քննարկել ոչ աշխատանքային միջավայրում: Հանդիպման համար այնպիսի վայր ընտրեք, որտեղ ձեզ առավել ազատ կզգաք:Կարճ, գործնական ուղևորությունները լավ կանցնեն:
Ցուլ: Նպատակահարմար օր է, ինչպես անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:
Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան:
Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավորինս շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերը կգնահատվեն: Թեև որոշ դժվարություններ կլինեն , սակայն փորձեք հանգստություն պահպանել և բարեկամաբար վերաբերվել շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք:
Կենսական ներուժը աստիճանաբար կնվազի: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ընթացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն:
Խեցգետին: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա:
Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:
Առյուծ: Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով:
Այսօր որոշ իրադարձություններ կարող են խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը: Այդժամ փոխադարձ դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա:
Կույս: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ կայուն չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք բարձր տրամադրություն պահպանելու համար:
Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք, ամեն կերպ, կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:
Կշեռք: Ֆինանսական տեսանկյունից, օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ:
Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:
Կարիճ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար:
Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն, լուրջ վրիպումների դեպքում, ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել:
Աղեղնավոր: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝թշնամիների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները և կհետևեն խորհուրդներին:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն, կարճ ժամանակում, ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնելու, կամ նոր ծանոթություններ հաստատելու հարցում:
Այծեղջյուր: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի բոլորին:
Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում: Սպասեք նվերների, հաճելի անակնկալների:
Ջրհոս: Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք հարգում և գնահատում: Վախենալով էլավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա:
Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:
Ձկներ: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:
Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արսեն Թորոսյանը ընդհարվել է Փաշինյանի հետ. ՔՊ-ն նրան զրկել է բոլոր հնարավորություններից. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես Հայաստանից չեմ փախել, ուղղակի կար կուտոկ, որ չէր ուզում՝ ես լինեի իրանց մեջ. Շպռոտ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ
ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ինչ են հուշում աստղերը
Բարեհաջող օր է սպասվում. օգոստոսի 27-ի աստղագուշակ
Ինչ են հուշում աստղերը
Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ. օգոստոսի 25-ի աստղագուշակ
Ուրախանալու շատ առիթներ կունենաք. օգոստոսի 24-ի աստղագուշակ
Հետաքրքիր օր է, հնարավոր են արմատական փոփոխություններ․ օգոստոսի 23-ի աստղագուշակ
ԼՐԱՀՈՍ
Պատգամավորներին կարգելե՞ն նիստերի դահլիճ հեռախոս տանել. «Հրապարակ»
28.08 09:33
Ինչու է Դավիթաշենի թաղապետն ազատման դիմում գրել, հետո փոշմանել. «Հրապարակ»
28.08 09:21
ԿԳՄՍ նախարարը դրես-կոդ է մտցրել. «Հրապարակ»
28.08 09:00
Արսեն Թորոսյանը ընդհարվել է Փաշինյանի հետ. ՔՊ-ն նրան զրկել է բոլոր հնարավորություններից. «Ժողովուրդ»
28.08 08:38
Ինչ են հուշում աստղերը
28.08 08:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով
28.08 08:04
Արշակ Կարապետյանն իր մտերիմներին ԶՈւ գլխավոր շտաբից տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ. «Ժողովուրդ»
28.08 08:00
Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում
27.08 23:35
Արշակ Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
27.08 23:19
Մանե Թանդիլյանի պաշտոնավարումն ավարտվում է
27.08 23:00
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ
27.08 22:47
Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
27.08 22:20
Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
27.08 22:03
Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին. Արմեն Սարգսյանը ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ
27.08 21:34
Բենզալցման և գազալցման կայաններում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք
27.08 21:20
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես Հայաստանից չեմ փախել, ուղղակի կար կուտոկ, որ չէր ուզում՝ ես լինեի իրանց մեջ. Շպռոտ
27.08 21:02
Արտակ Դավթյանն ու Հասան Կալոևը քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգությանն առնչվող հարցեր
27.08 20:46
Կենտրոն վարչական շրջանում կազմվել է խախտումների մասին արձանագրություն
27.08 20:31
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեպտեմբերի 1-ից Ոստիկանությունը կանցնի ուժեղացված հատուկ ծառայության
27.08 20:16
Կապան-Գորիս միջպետական Մ2 ճանապարհը բաց է. փոխմարզպետ
27.08 20:02
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
ՕՐՇԱԲԱԹԱՄԻՍ
27 Օգոստոս 08:00
Ռուսական և ադրբեջանական ուժերը բախվել են Սյունիքում. ինչից է սկսել միջադեպը. «Ժողովուրդ»
27 Օգոստոս 15:26
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի առաջարկած այլընտրանքային ճանապարհը դեպի Որոտան
27 Օգոստոս 09:26
Ռուս սահմանապահները շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական 75 զինծառայողի. «Հրապարակ»
27 Օգոստոս 13:49
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է:
141,261 դիտում, 2021-08-26-ին ըստ Google Analytics-ի: