Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ուշադրություն հրավիրել տարածաշրջանում և աշխարհում՝ Թուրքիայի «աճող հեղինակության» վրա, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները: «Այս իրականության հետ բոլորն են ծանոթ. եթե ուզում ես ժամանակ խնայել տարածաշրջանում, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնես Թուրքիայի վրա: Յուրաքանչյուրն, ով կցանկանա «քարը տեղից շարժել», պետք է նախևառաջ Թուրքիայի հավանությանն արժանանա»,- ասել է Էրդողանը: Այս մասին նա հայտարարել է նախօրեին՝ Թուրքիայի ԶՈՒ սպառազինությանը մվիրված միջոցառման ժամանակ:
Նա առաջնորդը հիշեցրել է, որ Թուրքիան Բայրաքթար TB2 տիպի անօդաչուներ է արտահանում Ուկրաինա, Քաթար և Ադրբեջան: