Օրերս, իսկ ավելի ստույգ՝ օգոստոսի 25-ին Ստեփանակերտի երկնքում կրկին պայթյուններ են որոտացել: Ահաբեկված բնակիչները մտածել են, որ նոր պատերազմ է սկսվում: Ոմանք դուրս են փախել տներից:
Քիչ անց, սակայն, բոլորին հանգստացրել է ՆԳ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորել է խուճապի չմատնվել և հայտնել է, որ Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ:
Փաստորեն, պայթյունները իրականացվել են առանց բնակչությանը զգուշացնելու, առանց հաշվի առնելու, որ 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի բնակիչները այն հոգեվիճակում չեն, որ նման «կատակները» հանգիստ ընդունեն:
Ստեփանակերտի բնակիչներն ասում են, որ այս դեպքից հետո բնակիչները նոր սթրես են տարել: Նրանց մի մասը վախենում են երեխաներին դպրոց ուղարկել, մյուսները՝ շտապ հոգեբան են փնտրում: Իսկ Խնածախի բնակիչները ամենաշատն են վախեցել: Նրանց տների պատուհանները պայթյուններից փշուր-փշուր են եղել:
Մանրամասն՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ hraparaktv.am