Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սխալ է հասկացել աբխազների և օսերի հետ ուղիղ բանակցություններ վարելու պատրաստականության մասին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ նախարար Մայա Փանջիկիձեն երկուշաբթի օրը օգոստոսի 26-ին: Այս մասին փոխանցում է Новости Грузия-ն:
Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է Վրաստանի կառավարության հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների հնարավոր վերականգման և նրանց հետ ուղիղ բանակցություններ վարելու պատրաստականության մասին: Նախարարը նաև նշել էր, որ Թբիլիսիի ձգտումը Աբխազիան և Հարավային Օսիան մտցնել Վրաստանի կազմի մեջ անիրականալի է:
Վրաստանի վարչապետ Բիձինիա Իվանիշվիլին օգոստոսի 8-ին հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստ է աբխազների և օսերի հետ ուղիղ բանկացությունների:
«Ինչ վերաբերվում է Լավրովի մեկնաբանությունների այն մասին, որ նա ողջունում է Վրաստանի ուղիղ բանակցությունները աբխազների և օսերի հետ, ապա պարզվում է, որ նա սխալ է հասկացել Վրաստանի վարչապետին: Այնտեղ խոսք չի գնում այն համատեքստի մասին, որը ենթադրում է պարոն Լավրովը: Խոսքը գնում է վրացիների, աբխազների և օսերի միջև վստահության վերականգման մասին»,- հայտարարել է Փանջեկիձեն:
Նրա խոսքերով Իվանիշվիլին ասել է, որ «Վրաստանը պետք է ընդունի իր սխալները»:
«Միայն տնտեսական հաջողություններին և երկրի զարգացմանը զուգահեռ մենք կունենանք հնարավորություն ապացուցելու մեր եղբայրներին`աբխազներին և օսերին, որ մենք ցանկանում ենք ապրել նրանց հետ և ծրագրել միասնական պետության ապագան»,- նշել է Փանջեկիձեն:
Նշենք, որ այսօր Աբխազիան և Հարավային Օսիան նշում են իրենց անկախության հինգերորդ ամյակը: