Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութն արձանագրվել է տեսախցիկի կողմից: Վթարի հետևանքով 25-ամյա վարորդի մայրը մահացել էր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։
Տեղում ոստիկանները պարզել էին, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում։ Նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։ Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին մահացածի ինքնությունը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ այսօր՝ ժամը 07։40-ի սահմաններում, Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։