«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս կայացել Է նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ծննղյան արարողությունը։ Միջոցառումը Զուրաբյանն անցկացրել Է իրեն պատկանող ռեստորան-սրճարանում, որն, ինչպես հայտնի Է, գտնվում Է Օպերայի տարածքում։ Մեր տեղեկություններով միջոցառման «թամադան» եղել Է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ բավականին ջերմ Է եղել վարչապետի վերաբերմունքը առ Արարատ Զուրաբյանը, և Տիգրան Սարգսյանը մեծ սիրով ստանձնել Է վերջինիս ծննդյան արարողությունը «վարելու» գործը։ Վարչապետի հետ միասին Զուրաբյանին շնորհավորելու են եկել նախկին և «ներկա» ԱԺՄ-ականներ, նախկին ՀՀՇ-ականներ, այդ թվում՝ Ալեքսանղր Արզումանյանը, ՀՅԴ–ականներից եղել Է Աղվան Վարդանյանն ու «Հայանտառի» ղեկավար Մարտուն Մաթևոսյանը։ Եղել են հրավիրված նաև ՀՀԿ-ականներ, ՕԵԿ-ականներ, ինչպես նաև թերթերի խմբագիրներ։ Զուրաբյանի հյուրերի ցանկն այսքանով չի սահմանափակվել։
Ի դեպ՝ հստակ տեղեկություններ կան այն մասին, որ վարչապետն ինքն է որոշել ֆինանսավորել «նոր ՀՀՇ–»–ականներին։
Ավելացնենք նաև, որ ամառվա ամիսներին կայացել է նաև Արարատ Զուրաբյանի դստեր հարսանիքը։ Շուրջ 600 հոգանոց հարսանիքը անց է կացվել Կարեն Դեմիրճյանի անվան մարդահամերգային համալիրի ֆոյեյում։ Պարզվում է՝ Զուրաբյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի նաև Համալիրի սեփականատերերի՝ «Բամո» ընկերաթյան ղեկավարների հետ»,–գրում է թերթը։
Տիգրան Սարգսյանը եղել է Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողության թամադան
