Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Իրենք խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի։
Իսկ Հայաստանը չի կարող զարգանալ, Հայաստանը միմիայն կորցնելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին է դե ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են։
Հետևաբար Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը։ Ցանկացած այլ գործ ի սկզբանե դատապարտված է պարտության, եթե նպատակ չունի վերջնարդյունքում հեռացնել կապիտուլիանտին»։