«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին ՌԴ մեկնելուց առաջ հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ նախնական պայմանավորվածություն կա, որ այդ հանդիպմանը ներկա է լինելու նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի հնարավոր հանդիպման վերաբերյալ։ «Բայց արտառոց ոչինչ չկա այդտեղ։ Աշխատանքային գործունեություն է...»»,- մեջբերում է ժողովուրդը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):