Վրաստանը հետաքննում է ամուսնության նպատակով աղջկան առևանգելու փաստը, որն ավարտվել է տատիկի մահվամբ, լրագրողներին հայտնել է ընտանիքի փաստաբանը: Այս մասին հաղորդում է Sputnik Վրաստանը:
Միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր՝ երկրի արեւելքում գտնվող Ալգեթի գյուղում (Մառնեուլի շրջան): Տեղացի 23-ամյա կնոջն առեւանգել է իր համակուրսեցին, որից հետո տարեց կինը մահացել է` ենթադրաբար սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղջկա տատիկը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով. նրան վրաերթի է ենթարկել առեւանգողների մեքենան, երբ տարեց կինը փորձել է կանգնեցնել նրանց, սակայն երիտասարդներից մեկի իրավապաշտպանը հերքել է այդ վարկածը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ սպանվածի ընտանիքը դեմ է եղել նրանց ամուսնությանը: Նրանք դիմել են ոստիկանություն՝ պահանջելով ձերբակալել հանցագործին:
Ըստ «հարսնացուի» վկայության` ոչ ոք բռնություն չի կիրառել իր նկատմամբ, և ինքն իր կամքով ցանկացել է ամուսնանալ համակուրսեցու հետ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը: