ՀՀ կառավարության տե­ղեկատվության վարչու­թյան պետ Սուսաննա Տոնոյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակ­ցին հայտնել է, որ գազի գնի սուբսիդավորման հա­մար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բա­նակցությունները դեռ շարունակվում են:

Ռուսաստանից ստացվող գազի գինը 270 դոլար է (1000 խմ-ը), մինչդեռ կառավարությունը հույս ունի, որ նույն Ռուսաստանը դրամաշնորհի տես­քով տարեկան շուրջ 150 միլիոն դոլար է հատ­կացնելու, որի շնորհիվ գազի գինը կդառնա 189 դոլար: Մինչդեռ արդեն 5 ամիս է այդ գումարը չի ստացվում: Ուղիղ 25 օր առաջ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե այդ բանակցու­թյունները «կարծես թե ավարտվել են, առաջիկա օրերին վերջնականապես կձևակերպվեն մեխանիզմները և կհայտարարենք...»: