Այսօր «168 ժամ»-ը հոդված է հրատարակել, որում վերլուծում է «Նաիրիտում» բրիտանական Jacobs ընկերության անցկացրած բնապահպանական աուդիտը և դրա հետևանքները գործարանի համար: Թերթը մասնավորապես նշում էր. ««Նաիրիտում» աուդիտն ավարտվել է. եզրակացությունները բավականին տխուր են»:
Նրանց գնահատմամբ՝ գործարանը կարելի է աշխատացնել միայն արտադրության բուտադիենային տեխնոլոգիայով եւ ոչ մի դեպքում չի կարելի վերագործարկել կաուչուկի արտադրության ացետիլենային եղանակը:
YerevanNews.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի մամուլի վարչության պետ Անուշ Հարությունյանը նշեց. «Աուդիտը դեռ նոր է ավարտվել. ինչպե՞ս կարող ենք դրա եզրահանգումների մասին խոսել: Դեռ վաղ է այդ մասին խոսելը»:
Իսկ թերթի այն մեկնաբանությունը, թե բրիտանացի մասնագետների հանգել են այն եզրահանգման, որ «Նաիրիտն» առնվազն 2-3 տարի չի աշխատելու՝ մինչեւ վերազինում կատարվի, Անուշ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել նշելով, որ «չի ուզում մամուլի ամեն հրապարակում մեկնաբանել»: