Երկուշաբթի օրը հայտնի է դարձել միանգամից երկու աստղային զույգի ամուսնալուծությունների մասին: 48 ամյա Մոնիկա Բելուչին և 46 ամյա Վենսան Կասելը որոշել են իրենց խզել իրենց 14 ամյա ամուսնական կապերը: Աստղային զույգը երկու աղջիկ ունի 9 և 3 տարեկան: Ավելի վաղ Մոնիկան հարցազրույցի ժամանակ նշել էր, որ իրենց ամուսնական զույգի գաղտնիքը նրանումն է, որ իրենց ուրիշ ոչ մեկ պետք չէ: Թե ինչն է դարձել բաժանման պատճառ, չի նշվում: Մոնիկան այժմ գտնվում է Սերբիայում և մասնակցում է Էմիր Կուստուրիցայի ֆիլմի նկարահանումներին: Եվս մեկ զույգ` 68 ամյա Մայքլ Դուգլասը և 43 ամյա Քեթրին Զետա Ջոնսը, իր երկրպագուներին հայտնել է իրենց բաժանման մասին: Նրանց ամուսնությունը տևել է 13 տարի, որի ընթացքում ունեցել են երկու երեխա` 13 ամյա որդին և 10 տարեկան դուստրը: Տաս օր առաջ Դուգլասը մամուլին հայտնել էր, որ այլևս չի կարողանում տանել իր կնոջ խորը դեպրեսիան, որը բուժվում է երկբևեռային խանգարումից: