Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նիստում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը, հաղորդում է Tasnim-ը։

Գործակալության տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանում անցկացնել Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։


Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում նոր իրադարձություններ են տեղի ունենում, եւ այդ պատճառով մշտական քննարկումների կարիք կա։