Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Կադիսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։
Վերջնամասը «Բարսելոնան» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 65-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա 68-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։
«Բարսելոնան» 2 հաղթանակից եւ 3 ոչ ոքիից հետո 9 միավորով 7-րդ տեղում է։ «Կադիսը» 14-րդն է՝ 6 միավոր (1 հաղթանակ, 3 ոչ ոքի, 2 պարտություն)։