Խոյ

Խոյերի համար օրը դրական նոտայով կսկսվի, տրամադրությունը հավելյալ կբարձրացնի ինքնավստահությունը: Չարժե ձգտել նոր բարձունքների կամ խախտել հաստատված պայմանները, ավելի լավ է առավելագույնը քաղել ձեզ համար շահեկան հանգամանքներից: Այսօր կարող եք ամրապնդել առավելությունը սիրո մեջ, խաղում, մինչև վերջ իրագործել ստեղծագործական մտահղացումը: Կարևոր գործերը չարժե ուշ ժամի թողնել:

Ցուլ

Ցուլերը ստիպված կլինեն մինչ երեկո պահպանել ընդունած ծրագիրը կամ իրավիճակի պարտադրած կանոնները: Կյանքի ռիթմը և զբաղմունքների բնույթը կարող են թելադրված լինել տնային կարգով, ընտանեկան իրադրությամբ, երեխաների կամ ծնողների կարիքներով: Չարժե երեկոյան ժամի թողնել մաքրությունը, կամ տան բարեկարգման հետ կապված այլ աշխատանք: Օրվա վերջում թուլանալու հնարավորություն կունենաք:

Երկվորյակ

Ցերեկային ժամերը Երկվորյակները կարող են հատկացնել արտաքին աշխարհի հետ կապերին: Ազատության, սակայն ոչ ամենաթողության ժամանակ է: Հետաքրքրությունների շրջանակը, շփման ոճը և վարքագիծը կարող են պայմանավորված լինել իրավիճակով, որում գտնվում եք, ընկերության կանոններով, գործընկերոջ կարծիքով, ձեր առջև դրված նպատակներով: Ծնողները ստիպված կլինեն հարմարվել երեխաների կարիքներին:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում երեկոյան թողնել մտադրված միջոցառումները, հատկապես, եթե դրանց սկիզբն արդեն դրված է: Օրվա վերջում կաճի շփման կարիքը, սակայն նորությունները կարող են ուշանալ, անհրաժեշտ մարդիկ տեսադաշտից դուրս գտնվել: Վստահությունը կարող է փոխվել կասկածամտության: Խորհուրդ չի տրվում ուշ ուղևորության մեկնել. մեծ է ժամանակն անիմաստ վատնելու հավանականությունը:

Առյուծ

Օրվա սկզբում Առյուծները կառանձնանան ինքնավստահությամբ, հանդարտությամբ, ինքնաբավարարվածությամբ: Լավագույն ժամանակն է մտադրությունների իրականացման համար. եթե ճիշտ ուղի եք ընտրել, խոչընդոտների չեք հանդիպի: Լավ է զբաղվել սեփական կարիքներով, ինքնակատարելագործմամբ, ամրապնդել հաջողությունները: Օրվա առաջին կեսը նաև առավել բարենպաստ է անձնական կապերի, սիրային հանդիպումների համար:

Կույս

Օրվա առաջին կեսը Կույսերին խոստանում է իրավիճակի, հետաքրքրությունների և ինքնազգացողության կայունություն: Եթե ինչ-որ բանով տարված եք, ոչ մի բան ձեզ չի շեղի զբաղմունքից: Երեկոյան մոտ կարող են ի հայտ գալ հիվանդության նշաններ, կարոտի զգացում, կուժգնանա ցանկությունների երկակիությունը, կաճի անորոշությունը: Չարժե այս հանգստյան օրերի համար ինտենսիվ արտաքին գործունեություն, աղմկոտ միջոցառումներ ծրագրել:

Կշեռք

Կշեռքներն օրը գերազանց տրամադրությամբ կսկսեն, սակայն հետագա իրադարձությունները կարող են դրանում շտկումներ մտցնել: Եթե ունեք ինչ-ինչ կասկածներ, դրանք ուժ կհավաքեն: Ցանկացած դրական ազդակ ավելի լավ է օգտագործել օրվա առաջին կեսին, քանզի հենց այդ ժամանակ կունենաք առավելագույն ազդեցությունը մարդկանց և իրավիճակի վրա, իսկ իրադրությունն առավելագույնս բարյացակամ կլինի ձեր նկատմամբ:

Կարիճ

Կարիճների համար օրը կարող է սկսվել պատասխանատվությունից, պարտքը կատարելու անհրաժեշտությունից: Հետաքրքրող ուղղության կամ առարկայի վրա սևեռվածությունը կարող է բերել ոչ վատ արդյունքների, եթե գործեք, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեք՝ սպասելով իրադարձությունների իդեալական շրջադարձի: Օրվա վերջում կարող է թուլանալ կենտրոնացումը: Եթե վստահությունը կորցրել եք, կարևոր շփումը կամ զբաղմունքն ավելի լավ է դադարեցնել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում հնարավորինս երկար պահպանել թարմ լավատեսական տրամադրվածությունը: Հակառակ դեպքում էներգիան կարող է ողջ օրվան չբավականացնել, անհրաժեշտ պահին էնտուզիազմը և ամուր հավատը կարող են փոխվել մոլորվածությամբ, ապակենտրոնացմամբ: Օրվա առաջին կեսը թույլ կտա հանգիստ ընթանալ ընտրած ուղղությամբ՝ նվազագույն ջանքերով առավելագույն արդյունք ստանալով:

Այծեղջյուր

Օրվա սկզբում Այծեղջյուրներն իրենց հիանալի կզգան կրիտիկական իրավիճակում, գլուխ կհանեն ցանկացած բարդության առաջադրանքից: Կարևոր գործերն ավելի լավ է չհետաձգել, քանզի յուրաքանչյուր ժամի հետ կարող է թուլանալ ձեր վճռականությունը կամ կուտակվել ստանձնած դերից հոգնածությունը: Երեկոյան կարող է գործել հակադրության օրենքը. իրադրությունը կդառնա ավելի անվտանգ, սակայն ձեզ կվերադառնան ձեր նախկին վախերը:

Ջրհոս

Օրվա առաջին կեսին Ջրհոսները կարող են իրադրության կայունության, շրջապատի կանխատեսելի վարքի հույս ունենալ: Օրվա լավագույն շրջանն է համատեղ գործողությունների համար: Երեկոյան ձեր լավատեսությունը կարող է ինչ-որ բանով մթագնել: Հնարավոր է ձեզ կասկած հարուցի ուրիշի վարքը կամ դադարի վստահություն ներշնչել ընդհանուր իրավիճակը: Բացասական մտքերին տրվելուց առաջ արժե սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում մինչ երեկո որոշակի կարգ պահպանել, հետևել կանոններին, ցուցումներին, բժշկական խորհուրդներին: Չարժե անցնել լիարժեք հանգստի կամ ազատ ստեղծագործության ռեժիմի, քանի դեռ չեն կատարվել անհրաժեշտ գործողությունները, կարգ չի հաստատվել կարևոր գործերում: Օրվա վերջում արժե խուսափել հստակ պայմանավորվածություններից, պարտականություններ ստանձնելուց: