Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը երկար ժամանակ կարող է առանց ախտանիշների լինել: Երբեմն այս վտանգավոր հիվանդության ախտանիշները դժվար է հայտնաբերել:
«Վեչերնյա Մոսկվա»-յի փոխանցմամբ՝ կա քաղցկեղի մի քանի առաջին նշան: Դրանց թվում կարող են լինել հիվանդի գունատ կղանքը, մուգ մեզը, անցավ դեղնախտը, որը ժամանակի ընթացքում սաստկանում է:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մյուս ախտանշաններն են մեջքի կամ որովայնի ցավը, քաշի հանկարծակի կորուստը եւ մաշկի եւ աչքերի դեղնությունը:
Թեեւ մասնագետները դեռ չգիտեն, թե կոնկրետ ինչն է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի շատ տեսակների պատճառը, կան որոշ գործոններ, որոնք կարող են մեծացնել դրա զարգացման ռիսկը: Այս հիվանդությունից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս չծխել, ինչպես նաեւ նվազեցնել կարմիր եւ վերամշակված մսի եւ ալկոհոլի օգտագործումը: