Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ից կրած պարտությունը 0:2 հաշվով, անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի առաջին գոլին ֆրանսիական ակումբի կազմում:

«Լավ ելույթ էր մեր կողմից: Արեցինք ամեն ինչ, բացի գոլ խփելուց: Լավ էինք պաշտպանվում, սակայն մրցակցի պաշտպանությունն ավելի խորն էր, իսկ նրանց հակագրոհները միշտ վտանգավոր են: Սա ֆուտբոլ է: Արժանին եմ մատուցում իմ թիմին:


Ցավալի է, քանի որ խաղում էինք հաղթանակի համար, սակայն չկարողացանք գոլ խփել: Ինչ վերեբերում է Մեսիի գոլին, ապա այն ֆանտաստիկ էր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ու Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման պատմության առաջին ֆուտբոլիստներն են, որոնք Չեմպիոնների լիգայում գոլ են խփում 17-րդ մրցաշրջանում անընդմեջ: