Առաջին միջին քաշային կարգի բռնցքամարտիկ արգենտինացի Խավիեր Մասյելը մեկնաբանել է Վանես Մարտիրոսյանիհետ կայանալիք առաջիկա մենամարտը:

- Տեսել եմ Մարտիրոսյանի մարտերից մի քանիսը: Նա միշտ առաջ է գնում, հարձակվում ու շատ հարվածում: Հնարավոր է` ես նրանից ավելի հզոր եմ, սակայն նա ավելի արագ է:

Այդ պատճառով ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի ավելի արագ լինեմ, պետք է շատ հարվածեմ, ավելի հաճախ քան ինքը: Ես դեռ պետք է կատարելագործվեմ, սակայն գիտեմ որ կարող եմ հաղթել,- Մասյելի խոսքերն է մեջբերում Чемпионат.com` հղում կատարելով Fightnews-ին:

Ավելացնենք, որ Մարտիրոսյան - Մասյել մենամարտը կկայանա ապրիլի 6-ին Մակաոյում:

Աղբյուրը`ArmFootball.com: