Իրանի հյուսիսարեւմտյան հատվածում ցամաքային զորքերի զորավարժություններ են սկսվել, որոնք ստացել են «Հայբարի նվաճողները» անվանումը։
Զորավարժություններին մասնակցում են զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր ցամաքային զորքերի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների աջակցությամբ, փոխանցում է Mehr-ը:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին հայտնել է, որ վարժանքների ընթացքում նախ Իրանի ցամաքային զորքերի անօդաչու թռչող սարքերը տարածքի ընդհանուր նույնականացում են իրականացրել, ապա տեղեկությունն ուղարկվել է հրամանատարական կետ, իսկ արագ արձագանքման 25-րդ բրիգադը զորավարժություններ է անցկացրել։