Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե նույնիսկ մինչև այժմ մեր օդային սահմանը բաց է եղել ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների համար, ապա պետք է այն անհապաղ փակել:
Սա արդեն արժանապատվության հարց է: Հիմա մեր ազգային շահերը համընկնում են միայն Իրանի հետ, հետևաբար փոխադարձաբար, իրար աջակցելով պետք է առաջ տանենք մեր ընդհանուր օրակարգը, իսկ ով կփորձի ոտքի տակ ընկնել ու արջի ընկերություն անել (հասկացաք՝ ում մասին է խոսքը), կստանա շատ պարզ պատասխան՝ եղբա՛յր, մենք պաշտպանում ենք առաջին հերթին մե՛ր ազգային շահերը»: