Facebook-ի Allepo Armenians(Հալեպահայեր) խմբում Հովիկ Աթոքյանը Հալեպից թողել է հաղորդագրություն, որտեղ նշվում է.
Շատ եմ ցավում, որ հայ ժողովուրդը սփյուռքի այս հատվածում ի վերջո մնաց բախտի քմահաճույքին: Անշուշտ, պատճառները միայն անհատական չեն, այլ նաև կան ուրիշ պատճառներ
Բոլոր օղակները թերի են, եւ անտարբեր: Այն ինչ-որ անում են, շնորհակալ ենք, բայց ոչ մեկը լուծում չէ, այլ մի քանի ամսով կյանքի տևողութեան երկարացում՝ պարզ ասած: Օղակները նկատի ունեմ Հայաստանը որպես պետություն, այնուհետև կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, մշակույթային եւ երիտասարդական այլ խմբեր:
Ամենակարևոր բանը չարեցին: Չարին այն, որը պիտի նպաստեր, որ այս օրվան չմնայինք ու այս տողերը չգրվեին: