Ֆուտբոլի 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումներում կգործի խաղից դուրս վիճակի գրանցման ավտոմատացված համակարգ։ Այդ մասին հայտնել է ՖԻՖԱ-ի Ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար, 71-ամյա Արսեն Վենգերը։

«Մենք պետք է առաջադիմենք որոշումների ընդունման արագության հարցում, հատկապես, խաղից դուրս վիճակի հետ կապված իրավիճակներում։ 2022թ․ աշխարհի առաջնությունում մենք կկարողանանք ընդունել շատ արագ որոշումներ։ Ավելի կարճատեւ կլինի դադարը։


Այդ իմաստով, կարելի է քննադատել VAR համակարգը։ Դա կլինի հաջորդ խոշոր նվաճումը ֆուտբոլի մրցավարությունում»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում 2022թ․ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։