“Ռեալ Մադրիդ” ֆուտբոլային ակումբի հարձակվող Կական հնարավոր է վերադառնա “Միլան”: Գրում է Football Italia-ն:
“Միլան”-ի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտնել է, որ Կակային վերադարձնելը անհնար է ֆինանսական պատճառներով: Սակայն ֆուտբոլիստը կարծում է, որ գործարքը հնարավոր է:
“Ես “Ռեալ”-ի հետ պայմանագիր ունեմ, սակայն ներկայիս վիճակը վատ է և՛ ինձ և՛ “Ռեալ”-ի համար: Ես մինչև հիմա շնորհակալ եմ “Միլան”-ից: Ես սիրում եմ այդ քաղաքը և շատ ընկերներ ունեմ այնտեղ”,- ասել է Կական:
Yerevannews.am