Օգոստոսի 25-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումների ավարտից հետո Սերժ Սարգսյանը մասնակցել է խնջույքի։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ խնջույքը տեղի է ունեցել Ծաղկաձորի «Սպորտ բազա» հյուրանոցային համալիրում, որին ներկա են եղել նաեւ մրցույթի մասնակիցները։ Խնջույքի «թամադա» է նշանակվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը։ Ս. Սարգսյանը մինչեւ ուշ երեկո ներկա է եղել խնջույքին։
Ի դեպ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, նախքան խնջույքի սկսվելը Ս. Սարգսյանն առանձնազրույց է ունեցել բոլոր մարզպետների հետ ու նրանց նախատել կատարված վատ աշխատանքի համար»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):