Հայի տիպը. շուստրի,թշվառ,մի խոսքով՝ անբախտ:Ավելի ճիշտ՝ բարոյական հաղթանակների մեռած:
Սրանք Վանոյի խոսքերն են:
Մեկի համար այս խոսքերը կարող են լինել հանրահայտ փաստեր,մյուսի համար դառը ճշմարտություն, էն մյուսի համար ՝ տիեզերական ուղեցույց.....Այժմ դա կարևոր չէ ավելի ,քան նա,որ կար մարդը ,այսօր չկա,մահացել է ու,կարծես,աշխարհից գնաց խռոված ;
Արդյոք Վանոն ուներ իրավունք արդար դատաքննության:Իրավամբ,ուներ:Արդյոք հասարակությունն իրավունք ուներ արդար դատաքննության միջոցով իմանալու,Վանոյին վերագրված բազում մեղադրանքներն իրականություն են,թե ոչ:Իրավամբ ուներ: Այդ դեպքում որն է պատճառը,որ չեղավ:Պատճառը ... պատճառը մարդուն հերոսացնող,հետո ազգի տականք սարքող,հարյուր տարի անց սրբացնող մարդն է ,հայ մարդը,ով կարոտ է փողոցի արդարադատության,ով ձգտում է ընտրովի արդարադատության:
Արձանագրում եմ.
Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն էր,ով կարգ ու կանոն հաստատեց՝ մաքրելով հանցագործ,նաև ասվալտի սուտի ֆիդայիններին:Այդ ծանր տարիներին ն.գ.ն.նախարարը Վանոն էր:
Տարածաշրջանի ամենախայտառակ,ստորացուցիչ ընտրությունները,տարորինակ մահափորձերն այդ տարիներին եղել են Հայաստանում և,իրավամբ,Վանոն վերջին մարդը չեր Հայաստանումՙ, բայց զրկել մարդուն պաշտպանվելու իրավունքից,իսկ հասարակությանն էլ՝ իրականությունն իմանալու իրավունքից և արբիտրի դերակատարությունը տալ շարքային քաղաքացուն,իրավամբ ,ունենալու ենք շուստրի ու թշվառ քաղաքացու կերպար:
Ձեռքդ ետ դար ցավի վրայից ,մարդ ,հրաժարվիր փողոցի արդարադատությունից,եղիր պահանջատեր՝արմատախիլ անելու ընտրովի արդարադատությունը:
Լևոն Բաղդասարյան
փաստաբան www.levgroup.am