Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ ` Հովսեփ Շահինյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ։

Հովսեփ Շահինյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում

1977-1987թթ  սովորել եւ ավարտել  է Վեդու թիվ 1 միջն. դպրոցը: Համատեղ սովերել եւ ավարտել է Վեդու երաժշտական դպրոցը:

1991-1996 թթ, - Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ապրանքագիտության եւ առեւտրի էկոնոմիկայի ֆակուլտետ

2005-2010թթ.- Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետ:

1991-1996 թթ. Աշխատել է որպես Շենգավիթի գործադիր կոմիտե, Առեւտրի եւ վերհսկողության բաժնի մասնագետ

1996-1998 թթ.- Շենգավիթի գործադիր կոմիտե, Ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ

1998 թ.-ից- Շահումյանի պետական տեսչություն, հարկային տեսուչ

2001թ-ից - Շահումյանի պետական տեսչություն, ավագ տեսուչ

2005թ.-ից Հարկային պետական ծառայություն Շահումյանի ՀՏ, գլխավոր տեսուչ

2006թ.-ից Հարկային պետական ծառայություն Խորհրդային ՀՏ, սոցվճարների եւ եկամտահարկի բաժնի պետ

2007-2008թթ.-Հարկային պետական ծառայության սոցիալական վարչություն, Գլխավոր տեսուչ, 3-րդ դասի խորհրդական

2008-2013 թթ.- Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, պրոռեկտոր` ֆինանսավարչական տնօրեն:

Ամուսնացած է, ունի 3 երեխա: