«Ալ Սադը» նվաճեց Քաթարի էմիրի գավաթը՝ եզրափակիչում առավելության հասնելով «Ալ Ռայանի» նկատմամբ, որի գլխավոր մարզիչն է ֆրանսիացի Լորան Բլանը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներով իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։4 հաշվով։
LIVE broadcast by @roadto2022
— QatarEmbassy Belgium (@QatarEmb_BXL) October 22, 2021
Opening of #AlthumamaStadium#AmirCup Final Al Rayyan Vs Al Saddhttps://t.co/bL6Q8WRLJJ
Եզրափակիչը տեղի ունեցավ նորաբաց «Ալ-Թումամ» ստադիոնում, որը 2022թ․ աշխարհի առաջնության ստադիոններից շահագործման հանձնած 6-րդն է։ Այն ունի 40 հազար տեղ։
Իսպանիայի եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 7-րդ տիտղոսը նվաճեց մարզչական կարիերայում։ Չավին «Ալ Սադը» գլխավորում է 2019թ․ մայիսից։