Մեծն խաղաղարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Հայաստանի դեմ արշավի նպատակ է հռչակում երկու երկրների ու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը։ Այդ մասին նա չզլացավ խոսել նաեւ Վալդայի ակումբում, որտեղ վերահաստատեց Հայաստանը որպես անկախ պետություն վերացնելու Մոսկվայի ծրագրերը։ Այդպես է նա տեսնում խաղաղ գոյակցության հասնելու ճանապարհը
Ռուսական տիրակալներից հենց Պուտինի մոտ է առավել ընդգծված հայերի հանդեպ ռուսական հազարամյա պատմա-քաղաքակրթական բարդույթների հասցրած տրավման։ Դրա պատճառն այն է նաեւ, որ Պուտինի երկու տասնամյակների կառավարման արդյունքում Ռուսաստանը կրկին կանգնել է գոյաբանական խնդրի առջեւ՝ ծնկած վիճակից կանգնելու, նախկին վեհությունը վերականգնելու պուտինյան կուրսը Ռուսաստանը վերածել է միջուկային կոճակ ունեցող խրտվիլակի՝ տնտեսական ու տեխնոլոգիական հետամնացության, հոգեւոր-մշակութային դեգրադացիայի, ժողովրդագրական անշրջելի գործընթացների ֆոնին։
Հայաստանում ներկայում լուծվում է Ռուսաստանի գոյության հարցը՝ կամ Ռուսաստան անունով պետության գոյություն, կամ Հայաստան։ Պուտինյան Ռուսաստանի գրոհը Հայաստանի դեմ ծավալվում է բոլոր ուղղություններով ու մեթոդներով՝ 2020-ի աշնանը նախաձեռնած ռազմական արշավից մինչեւ Հայաստանին պարտադրվող «սահմանազատում եւ խաղաղության պայմանագիր»՝ Հայաստանը Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի ազդեցության գոտիների բաժանելով՝ հիբրիդային պատերազմի աննախադեպ ծավալմամբ։
Հայերի պարագային առկա է թե իրենցից պատմաքաղաքակրթական առումով բարձր կանգնած ժողովուրդների հանդեպ ռուսական բարդույթը, թե աշխարհքաղաքական կոնկրետ խնդիրները։ Հայ ինքնության հենասյուների՝ հավատքի ու լեզվի դեմ Մոսկվայի ծավալած արշավը լիովին ներգրվում է այդ խնդիրների մեջ։ Մոսկվան այս քաղաքականությունն իրացնում է «հայկական հիմքի» վրա իր բախտակցի՝ Թուրքիայի հետ՝ հայերի դեմ համատեղ դարավոր ոճիրը միավորում է նրանց։
Մոսկվան 100 տարի առաջ Հայաստանի անկախ պետության ոչնչացումը բացատրում էր թուրքերի հետ ինտերնացիոնալի եղբայրությամբ։ 100 տարի անց՝ խաղաղ գոյակցության հաստատմամբ։ Դա ենթադրում է մերձկասպյան արեւմուտքը բնակեցնող անդեմ ու բարբարոսական հակումներով ցեղին ՀՀ ենթարկումը՝ Մոսկվայի բարձր հովանավորությամբ։
ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է Սյունիքի Կոռնիձորի գյուղացուց 107 ոչխարների գողության մասին։ Հայերի ինչքի, պատմության, հավատքի, տարածքների գողությունը մեծ ու փոքր փուլերով շարունակվում է 200 տարի՝ այն պահից, երբ Ռուսաստանը «աշխարհքաղաքական ճեղքում» իրականացրեց հարավային ուղղությամբ։ 200 տարի անց Ռուսաստանը Հայաստանի հաշվին փորձում է ապահովել իր անխուսափելի նահանջը։
Նյութի աղբյուր՝ Lragir.am