ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ:

Օրակարգը`

1. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում.
- օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը և նրա ծածկույթը, արտաքին և ներքին պարտքը),
- եկամուտների ձևավորում (հարկային և մաքսային քաղաքականությունը),
- բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում և դոտացիաներ համայնքներին),
- բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը.
2. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` ֆինանսների նախարարություն.
3. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում.
4. ՀՀ կենտրոնական բանկի 2022թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագծի քննարկում: