Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային հայտարարությունը՝ իրավապաշտպան Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու մասին։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը նշել է, թե պետք չէ թիրախավորել դեսպաններին, քանի որ նրանք իրենց երկրների ղեկավարների հրահանգն են կատարում։
«Դեսպանների արածը ընդունելի չէ, եւ Թուրքիայի ԱԳՆ–ը համապատասխան «մեսիջն» արդեն տվել է։ Այս թեման ավելի մեծացնելը Թուրքիայի շահերից չի բխում։ Այս խնդիրը պետք է թողնել ԱԳՆ–ին եւ չտանել լուծում չունեցող կետերի»,–ասել է Գյուլը։
Նշենք, որ ԵՄ–ի 10 դեսպան Թուրքիայի իշխանություններին կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Կավալային, ինչը խիստ կատաղեցրել էր Էրդողանին։ Նա ԱԳՆ–ին կոչ էր արել անցանկալի անձ հայտարարել այդ դեսպաններին։