«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս օգոստոսին ԱԺ պատգամավորները, ըստ կարգի, դիմել էին անվտանգության մարմիններին՝ պետական գաղտնիք պարունակող նյութերին ծանոթանալու «դոպուսկ» ստանալու համար:

Ընդդիմադիրներից մի քանիսը մեզ նախորդ շաբաթ ասել էին, որ անհայտ պատճառներով իրենց չեն տրամադրում այդ «դոպուսկը», այն դեպքում, երբ 2022-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է, իսկ պաշտպանությանը վերաբերող հատվածի գաղտնի հավելվածին ծանոթանալու համար նման թույլտվություն պետք է ունենան:


Տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորների մի մասի թույլտվությունը 2 օր առաջ է եղել, սակայն պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանը նրանց թվում չէ: Մարդ, որը տարիներ շարունակ ի պաշտոնե տնօրինել է նման տեղեկատվության, հիմա դարձել է կասկածելի, եւ պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ նրան այդ «դոպուսկը», թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում