«Քաղաքական տարբեր օղակներից ազդակներ են գալիս, որ սրա կամ նրա պրոյեկտն ենք. սո՛ւտ է, փորձում են մեր շարժումը խանգարել, բայց իրենց մոտ չի ստացվելու. մենք ազգի պրոյեկտն ենք»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Արմենիան, ով օրեր առաջ հայտարարել էր համազգային շարժման մեկնարկի մասին:
«Երբ որևէ մեկը ցույց կտա ապացույց, որ ինչ-որ մեկի պրոյեկտն ենք, կթարգենք շարժումը»,- հավելել է նա:
Մհեր Արմենիան տեղեկացրել է, որ այս պահին Վայոց ձորի մարզում են: