Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Հրեշտակների ձորում։ Լիան սեւ տաբատ է կրում եւ տոպ, որոնք ընդգծում են գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջցնում են երկարաճիտները։ «Ձեզ եմ ներկայացնում իմ վերջին նախագծի՝ «Արյունոտ խաղադրույքի» ճակատագրական, հանդուգն հերոսուհուն»,- գրել է նա։