«ՀՀ նախագահի՝ միայն արտասահմանյան գործուղումների համար 2022թ. բյուջեով նախատեսված է 425 մլն դրամ: Նկատի ունենալով նրա սահմանափակ լիազորությունները՝ այդ գումարները մի քիչ շատ չե՞ն»,- դիմելով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նախարարն ասաց՝ ամեն ինչ հաշվարկված է օրենսդրությամբ սահմանված կարգով: «Բոլոր իրավական հիմքերը գտնվում են տեղում. չի կարող որևէ դեպքում նախատեսվել կամ բյուջեից ծախս իրականացվել՝ առանց համապատասխան իրավական հիմքի»: