Այսօր` նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։00-ի սահմաններում Ֆուչիկի փողոցի թիվ 29 շենքի դիմաց բախվել են ՖVolkswagen և Nissan մակնիշի ավտոմեքենաները, այնուհետեւ Volkswagen-ը, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։


Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև քաղաքացիների ու պարեկների օգնությամբ դարձի են բերել Volkswagen-ը, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։