Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կովիդն ամեն օր Հայաստանում շուրջ 50 մարդու կյանք է խլում:
Պատճա՞ռը:
Հայերը չեն վստահում վակցինին:
Ասում են՝ վակցինի բաղադրությունը չգիտենք:
Թուրքական «բոմբոներկի» բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն:
Պարսկական «պեչենու» բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն:
Լֆիկի արաղի բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն:
Ռուսական «սասիսկու» բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն:
«ԿռանԹի ջրի» բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն:
Ինչ որ է: Շատ չերկարացնեմ:
Առողջապահության նախարարությանը առաջարկություն ունեմ:
Որպեսզի հայերը վստահեն վակցինին ու էշ-նահատակ չդառնալու համար վակցինացվեն կովիդից, առաջարկում եմ կովիդի վակցինացիան կազմակերպել էն վախ չափող, թուղթուգիր բացող, հոգի կանչող, գրբաց-մոմ թափող Վարսիկի «օֆիսումը»:
Ու որ ամեն վակցինացվողից էլ Վարսիկը «ինչ կտաս-կտաս, բայց մի 100 դոլար պետք է տաս» չարջ անի:
Կտեսնեք, թե ազգս ոնց է մի մարդու պես մի շաբաթում վակցինացվում:
Տունն էլ կծախեն, մենակ թե Վարսիկի «լավության տակից մի կերպ դուրս գան» ու «խալխի մոտ ամոթով չմնան»»: