Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են փախստականների հետ կապված իրավիճակը բելառուսա-լեհական եւ բելառուսա-լիտվական սահմանին:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում բարձրացվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր՝ հաշվի առնելով նոյեմբերի 4-ին Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստի արդյունքները։ Հաստատվել է տրամադրվածությունը գործընկերության եւ դաշինքի ոգով փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման համար։
Նախագահները մտքեր են փոխանակել նաեւ բելառուսա-լեհական եւ բելառուսա-լիտվական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։