ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ խոսելով Սեւ ծովում ԱՄՆ-ի զորավարժությունների մասին, հայտարարել է, որ առկա է ռազմական գործողությունների ենթադրյալ թատրոնի ուսումնասիրություն Դոնբասում իրավիճակի սրման դեպքում, փոխանցում է ՌԻԱ-ն։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ ռազմածովային ուժերից բացի նախատեսվում է կիրառել մարտավարական, պարեկային եւ ռազմավարական ավիացիա, ինչպես նաեւ Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ՝ առկա է ռազմական գործողությունների ենթադրյալ թատրոնի ուսումնասիրություն Կիեւի կողմից՝ հարավ-արեւելքում ուժային որոշման նախապատրաստման դեպքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։


ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ նման գործողությունները ապակայունացնող գործոն են սեւծովյան տարածաշրջանում, «որի նպատակներից մեկն էլ Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է»։