ՌԴ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին՚ Դաշնային օրենքի և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» 2021 թ. հուլիսի 1-ի Դաշնային օրենքի՝ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ ժամանած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները 2021 թ. դեկտեմբերի 29-ից պարտավոր են.

- մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցում ու լուսանկարահանում անցնել ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում,


- ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բժշկական զննություն անցնել՝ նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործումը և ՌԴ լիազոր դաշնային մարմնի կողմից հաստատված ցանկով՝ շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների ու մարդու իմունային անբավարության վիրուսի (ՄԻԱՎ-վիրուս) հետևանքով առաջացած հիվանդությունների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով,

- տվյալ բժշկական փաստաթղթերի ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցացային օրվա ընթացքում կանոնավոր կերպով՝ անմիջաբար կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալի միջոցով կամ ենթագերատեսչական ձեռնարկության կամ լիազոր կազմակերպության միջոցով ներքին գործերի բնագավառի գործադիր իշխանության տարածքային մարմին ներկայացնել հրատապ բժշկական փաստաթղթերը:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից այս պահանջները չկատարելու դեպքում նրանց ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի Դաշնությունում կրճատվում է: Ինչպես և՝ ՌԴ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշում է կայացվում նրանց կեցության (բնակության) անցանկալիության կամ ՌԴ մուտքն արգելելու մասին, եթե բուժզննության արդյունքներով հաստատվել է նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործման կամ նոր պոտենցիալ հոգեներգործուն դեղերի օգտագործման կամ ՄԻԱՎ-ի փաստը: