Ինչպես ենթադրվել էր ավելի վաղ [Ezerk, 1], Ռուսաստանը, որ ՀՀ եւ Արցախի տարածքում իր նահանջի երկրորդ էշելոնն է տեղակայում [Տարասով, 2], ստիպված է համաձայնել նույնիսկ 3+2 ձեւաչափի: Այսինքն Կովկաս առանց Վրաստանի: Մինչդեռ, այդ 3-ի մեջ Իրանի, իսկ 2-ի մեջ՝ Հայաստանի մասնակցությունը նույնպես երաշխավորված չէ: Նկատի ունենալով թե տեղական, թե միջազգային ընդհանուր կոնյունկտուրան, Կովկասում որոշիչը Հայաստանի դիրքն է: Դրանում դժվար չէ համոզվել գումարելիների հաջորդական բացառման եղանակով: Ժամանակն է պատկերացնել ավելի կարեւոր բան. Հայաստանի դիրքը գեոքաղաքական կոորդինատների համակարգում
Նախ եւ առաջ շեշտենք, որ այս կամ նման դատողությունները հնարավոր են դարձել հայ զինվորի ու սպայի 44-օրյա սխրանքի շնորհիվ: Անձնուրաց սխրանքի վեհությունը միայն ընդգծվում է պատերազմի կառավարման եւ քաղաքական քայլերի կամա եւ ակամա ապաշնորհ մակարդակով: Արտակարգ դաժան են նաեւ պատերազմի հոգեբանական մեթոդները, որ Հայաստանում թուրքական ու ռուսական «ներկայության ակտորների» միջոցով կիրառվում են ժողովրդի նկատմամբ նոյեմբեր 9-ից հետո: Գրոհին ցուցաբերվող դիմադրությունը դեռ ստանալու է իր արժանի գնահատականը:
Համաձայն ՌԴ ԱԳ նախարարության նոյեմբեր 10-ի ճեպազրույցի, «… Վրաստանը, իբրեւ ինքնիշխան պետութուն, լիիրավ է [ձեւաչափի խնդրում] առաջնորդվել սեփական դիրքորոշմամբ» [Զախարովա, 3]: Վրաստանին իր կովկասյան բանաձեւից հանելու հարկադրված Մոսկվան վերացնում է խաղաղ Կովկասի ինքնին գաղափարը, քանի որ մասնատում է այն եւս մեկ ճակատային գծով՝ Հայաստան-Վրաստան, հույս ունենալով այդպես «հարթել» Բաքու-Երեւան ճակատը: Կիրառվելու է ճնշման եւ ինչ-ինչ զիջումների համալիր:
Դա Լավրովյան, իսկ իրականում անշուշտ պուտինյան ծրագրի հերթական փուլի իրականացումն է: Նպատակն է Երեւանը Բաքվին կապել աներկընտրանք եղանակով եւ փակել դեպի Սեւ ծով Հայաստանով անցնող Հարավ-Հյուսիս ուղին: 3+3-ին թեկուզ 3+2 տեսքով առաջնորդելը եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի վրա հարձակումները՝ քայլեր են այս ուղղությամբ [ՌԴ ԱԳՆ, 4]: Այսպիսով Իրանը եւս առանց այլընտրանքի կցվում է Մոսկվայից կառավարվող Բաքվին: Ակնհայտ է, որ տնտեսական շահը երկրորդվում է: Բնական է, բարդություններ պիտի առաջանան նաեւ Անկարա-Թբլիսի-Բաքու առանցքի երկայնքով:
Առավել մանրամասն՝ այստեղ