Արցախյան պատերազմում զոհվածների աճյունների ու անհետ կորած զինծառայողների որոնումների վերսկսման շուրջ Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցություններ է վարում:

Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության ֆեյսբուքյան էջից։

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: