«Սյունիքում անվտանգության նոր համակարգը», որի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը զորքերի նահանջի հրամանից եւ ռուսական բազաների թիվն ավելացնելու հայտարարությունից հետո, գործի է դրվել։ Հայկական հողի նոր կտորների զավթման, ճանապարհները վերահսկելու, «սահմանազատում» իրականացնելու համար նոր սխեմաներ հորինելու կարիք չկա՝ թուրքը հարձակվում է, ռուսը՝ «փրկում»։ Դրա համար կատարածու իշխանություն է պետք Հայաստանում, եւ մեկ էլ «ադրբեջանա-թուրքական տանդեմի» վրա մակաբուծող մեդիա-քաղաքական-քաղաքագիտական հոծ զանգված։
Դիմադրությունը պոզով-պոչով չի լինում, ոչ էլ մասնակի՝ առանձին վերցրած Նիկոլ Փաշինյանի կամ «ադրբեջանա-թուրքական տանդեմի» դեմ։ Նման «դիմադրությունը» բացում է թշնամու ճանապարհը։ Իրերը պետք է կոչել իրենց անունով, հասկանալ պատճառները, ինչից էլ պարզ է դառնում անելիքը։ Ամեն ինչ տեսանելի է ու լսելի։