Hraparak.am-ը գրում է. Սյունիքում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց զոհերի մասին, սակայն զոհերի կոնկրետ թիվ ՊՆ-ն չի նշում։ Սյունիքում աղբյուրի ստացած տեղեկությունները իրավիճակի վերաբերյալ հետևյալն է, որ այս պահին կա 11 գերեվարված հայ զինծառայող, շուրջ 30 զիծառայող զոհվել է, շուրջ 50 վիրավոր և 100 անհետ կորած։

 

Նշենք, որ թեժ մարտեր են ընթանում Ծիծեռնաքարի ուղղությամբ, դա ՀՀ-ի ամենանեղ սահմանն է, Ծիծեռնաքարից մինչև Նախիջևանի հետ հատվածը ընդամենը 60 կիլոմետր է։ Տեղեկություններ ենք ստանում նաև ՊՆ-ից, ըստ որի՝ ողջ հրամկազմն այս պահին ՊՆ-ի բունկերում է, Պապիկյանը դեռևս առավոտից խորհրդակցություն է անցկացնում։ Իշխանությունները Արցախյան պատերազմի սցենարով շարունակում են թաքցնել կամ կիսատ հայտնել տեղեկությունները, ոչ միայն խոսնակներն ու լրատվական վարչություններն են անջատել հեռախոսները, այլև պաշտոնատար անձինք։ Մեր տեղեկություններով՝ Վայքի կողմից թշնամին օգտագործում է նաև «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ներ, որոնք լայնորեն կիրառել էր Արցախյան վերջին պատերազմի ժամանակ։